Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Անկախության սերունդը Ազատության հրապարակում

Անկախության սերունդը Ազատության հրապարակում
23.06.2015 | 21:13

Ազատության հրապարակում ժամը վեցին սկսվեց «Ոչ թալանին» նախաձեռնության հանրահավաքը: Իրենց Անկախության սերունդ անվանող երիտասարդները հայտարարում են, որ իրենց պայքարը չորս օր առաջ չի սկսվել, երկարատև պայքար է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դարձնի ազատ, անկախ, երջանիկ Հայաստան:
Հարթակում հավաքվածները սպասում են իրենց ընկերներին: Հայտարարվեց, որ շատերն արդեն ազատ են արձակվել, բայց ազատվել են ոչ բոլորը: Մինչև ժամը ութը ոստիկանությանը ժամանակ տրվեց՝ բոլորին ազատ արձակելու համար, եթե մինչև այդ ժամը ընկերներից լուր չունենան, պատրաստվում են հանուն ազատության հերթական ակցիան իրականացնել:
Երիտասարդները հայտարարում են, որ չեն հեռանալու մինչև լույս, ինչ էլ պատահի և միանշանակ հաղթելու են՝ շարունակելով խաղաղ պայքարը:

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ